Մատչելիության հղումներ

Նախարարը Ստրասբուրգում ներկայացրել է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ․ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը:

Ըստ նախարարության հաղորդագրության, Հովհաննիսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:

Նախարարն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018 թվականների գործողությունների ծրագրին, սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաև նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին:

Այդ համատեքստում Հովհաննիսյանն առանձնացրել է մի շարք կարևոր ձեռքբերումներ, մասնավորապես՝ դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում և այլն:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված ծավալուն աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:

Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG