Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված բազմակողմ համաձայնագիրը չի կարող վերանայվել: Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին` հակադարձելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցների հայտարարություններին, որոնց համաձայն՝ Թեհրանի հետ կնքված համաձայնագրի դրույթները պետք է վերանայվեն:
«Միջուկային պայմանագրի շուրջ բանակցություններն ամերիկացիների հետ ավարտված են: Որևէ այլ քաղաքական բանակցություններ ամերիկացիների հետ նախատեսված չեն», - ասել է Արաղչին: