Մատչելիության հղումներ

Բիշքեկի մոտ ավիաաղետի հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել


Ղրղըզստան - Որոնողափրկարարական աշխատանքները ավիաաղետի վայրում, 16-ը հունվարի, 2017թ․
Ղրղըզստան - Որոնողափրկարարական աշխատանքները ավիաաղետի վայրում, 16-ը հունվարի, 2017թ․

Առնվազն 37 մարդ է զոհվել այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մոտակայքում Boeing 747 բեռնատար ինքնաթիռի աղետի հետևանքով, ևս 8 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, մարմնական լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ղրղըզստանի առողջապահության նախարարությունը:

Թուրքական ընկերությանը պատկանող օդանավը Ստամբուլից Բիշքեկ էր թռչում և կործանվել է «Մանաս» օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ ամառանոցային ավանում: Ավիաաղետի հետևանքով շուրջ երեք տասնյակ միահարկ բնակելի շինություններ են ավերվել կամ վնասվել:

Հունվարի 17-ը Ղրղըզստանում սգո օր է հայտարարվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG