Մատչելիության հղումներ

Լեհաստանը ողջունել է ամերիկյան զորամիավորման տեղակայումը իր տարածքում


Լեհաստանի ղեկավարները երեկ ողջունել են Լեհաստանում ամերիկյան զորամիավորման տեղակայումը և ներկա են գտնվել զինծառայողների ժամանման արարողությանը:

Ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների՝ շուրջ 3 հազար 500 ամերիկացի զինծառայողներ, որպես ՆԱՏՕ-ի խմբավորում, հերթագայության կարգով տեղակայվում են Արևելյան Եվրոպայում:

«Սա կարևոր օր է Լեհաստանի և Եվրոպայի, մեր միացյալ պաշտպանության համար», - երեկ Զագան ավանում ասել է վարչապետ Բեատա Շիդլոն:

Իսկ Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերևիչը երեկ ասել է, որ «ամերիկյան զորամիավորումը ժամանել է՝ Եվրոպայում և աշխարհում խաղաղությունը, ազատությունը և անկախությունը պաշտպանելու համար»:

«Այդ գործողությունները սպառնում են մեր շահերին և մեր անվտանգությանը», - հունվարի 12-ին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը և հավելել. - «Մեզ հատկապես մտահոգում է երրորդ ուժի տեղակայումը մեր սահմանների մոտակայքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG