Մատչելիության հղումներ

Թրամփի օգնականները հերքում են Իսլանդիայում սպասվող Թրամփ-Պուտին հանդիման մասին լուրը


Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահի օգնականները հերքել են մամուլում հայտնված լուրը, որի համաձայն Դոնալդ Թրամփ, իբր, մտադիր է պաշտոնը ստանձնելուց հետո Իսլանդիայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սպիտակ տան ապագա մամլո քարտուղար Շոն Սփայսերն ասել է, որ Լոնդոնում հրատարակվող The Sunday Times պարբերականի հաղորդագրությունը «100 տոկոսով կեղծ է»:

Հունվարի 20-ին լիազորությունները ստանձնող Թրամփը տարբեր առիթներով նշել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և գովեստով է խոսել Պուտինի առաջնորդ հանդիսանալու ունակության մասին:

Սակայն Թրամփը The Wall Street Journal հանդեսին հունվարի 13-ին ասել է, որ «առվազն որոշ ժամանակ ուժի մեջ կպահի Ռուսաստանի նկատմամբ Բարաք Օբամայի վարչակարգի սահմանած պատժամիջոցները»:

Օբաման Ռուսաստանին մեղադրում է ամերիկյան ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG