Մատչելիության հղումներ

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսի անցակետը բաց է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան, Հ-33 ու Հ-35 ավտոճանապարհների Ստեփանավան-Ալավերդի հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 19-րդ կմ հատվածում, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG