Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Մեքսիկա հարաբերությունները փոքր-ինչ սրվել են՝ կապված սահմանային պատի հետ


Մեքսիկայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ում երկրի դեսպան Կառլոս Սադա Սոլանան իր պարտականությունները կկատարի մինչև հունվարի 23-ը, որից հետո նրան կփոխարինի Մեքսիկայի փոխարտգործնախարար Հերոնիմո Գուտիերես Ֆերնանդեսը: Վերջինս հանդիսանում է Հյուսիսային Ամերիկայի զարգացման բանկի կառավարիչը: Գուտիերես Ֆերնանդեսի թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱՄՆ իշխանությունների և Մեքսիկայի սենատի կողմից:

Մեքսիկայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները փոքր-ինչ սրվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե մտադիր է պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին՝ պնդելով, թե շինարարության ծախսերի համար վճարելու է Մեքսիկայի կառավարությունը: Մեքսիկայի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, թե մտադիր չեն վճարել այդ նախագծի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG