Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահը որդուն նշանակել է Դուշանբեի քաղաքապետ


Ռուստամ Էմոմալի, արխիվ
Ռուստամ Էմոմալի, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը իր որդուն՝ Ռուստամ Էմոմալիին նշանակել է մայրաքաղաք Դուշանբեի քաղաքապետ:

Նախագահի 29-ամյա որդին մինչ այդ զբաղեցնում էր Կոռուպցիայի դեմ պայքարի և ֆինանսական վերահսկողության գործակալության ղեկավարի պաշտոնը: Նա ղեկավարում է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հայտնի է իր երկու հոբբիներով՝ ավտոմոբիլային մրցումներ և սպորտային ավտոմեքենաների հավաքածու:

2016 թվականի մայիսին Տաջիկստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներով՝ ներկայիս նախագահը, ով Տաջիկստանը ղեկավարում է 1992 թվականից, իրավունք է ստացել երկիրը ղեկավարել անսահմանափակ ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG