Մատչելիության հղումներ

Գորիսում հացը կրկին կվաճառվի նախկին գնով


Տեսարան Սյունիքի մարզի Գորիս քաղաքից, արխիվ

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր հանդիպել է Գորիսում հաց արտադրող 33 ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու հացի գնի բարձրացման հարցը:

«Ազատության» հետ հեռախոսազրույցում, մարզպետի մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը նշեց, որ հանդիպման ընթացքում գործարարներն ընդհանուր եզրահանգման են եկել՝ կրկին նվազեցնել հացի գինը և վաճառել նախկին գնով:

Մարզպետի մամուլի խոսնակը նաև հավելեց, որ այսօր օրվա երկրորդ կեսին խանութները հացը ստացել են արդեն իջեցված գնով։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում միայն Գորիս քաղաքում էր հացը 20 դրամով թանկացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG