Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարում է դիտարկել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու մեխանիզմներ


Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Այսօր կառավարության հերթական նիստում նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել, որոնցից առաջինը վերաբերել է ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելուն:

«Հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարներին՝ համատեղ ուսումնասիրել և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների», - ասել է վարչապետը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կարապետյանը հանձնարարել է, մասնավորապես, դիտարկել փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ, և ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG