Մատչելիության հղումներ

Դուբայում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կստեղծվի


Արաբական Միացյալ Էմիրություններ-Դուբայ
Արաբական Միացյալ Էմիրություններ-Դուբայ

Գործադիրն այսօր հավանություն է տվել «Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագծին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, հիմնավորման համաձայն, «Հայաստանի և ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմաճյուղ համագործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն, այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ, մասնավորապես՝ ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայում Դուբայն աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: Ըստ տեղեկությունների՝ ԱՄԷ-ում, մասնավորապես, Դուբայում բնակվում է Հայաստանի մոտ 2 հազար 500-ից 3 հազար քաղաքացի: Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG