Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հանձնաժողովը հավանություն տվեց Վրաստանի հետ ոչ վիզային ռեժիմին


Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն է տվել Շենգենի տարածք Վրաստանի քաղաքացիների մուտքն ազատականացնելու առաջարկին, ինչը ճանապարհ է հարթում այն փետրվարին լիագումար նիստում ընդունելու համար:

Նախքան վիզայի պահանջի չեղարկումը, պետք է ընդունվի հարկ եղած դեպքում այն վերականգնելու որոշումը, որը պետք է վավերացվի Եվրախորհրդարանի կողմից, ինչպես նաև թարգմանվի և հաստատվի Եվրամիության անդամ երկրների լեզուներով:

Ենթադրվում է, որ դա տեղի կունենա մինչև մարտ, և արդեն ապրիլից կամ մայիսից Վրաստանի քաղաքացիները կստանան ազգային անձնագրով Շենգենի տարածք մուտք գործելու հնարավորություն:

Ենթադրվում է, որ մոտ մեկ ամիս ուշացումով նմանօրինակ արտոնություն կսահմանվի նաև Ուկրաինայի քաղաքացիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG