Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նշելով, որ Ռուբեն Մաթևոսյանը հայ երգարվեստի, ժողովրդական երգ-երաժշտության մեծագույն վարպետներից է, ով արժանիորեն վայելում է ժողովրդի մեծ սերն ու հարգանքը, նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ:
Ուղիղ հեռարձակում