Սաստիկ ցուրտն ու ձյան առատ տեղումները տասնյակ մարդկանց մահվան պատճառ են դառնում Բալկաններում, Հունաստանում և Արևելյան Եվրոպայում:
Իշխանությունները տեղեկացնում են մահվան 73 դեպքի մասին, որից առնվազն 15-ը՝ միայն այս շաբաթվա ընթացքում:
1963 թվականից ի վեր սա ամենացուրտ ձմեռն է այս վայրերում: Տուժում են հիմնականում անօթևաններն ու փախստականները: Սերբիայի իշխանություններն այսօր հորդորել են բոլոր փախստականներին մնալ կացարաններում: