Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վճռեց՝ Շվեյցարիայում մահմեդական աշակերտուհիները պարտավոր են լողի դասերին հաճախել տղաների հետ


ՄԻԵԴ-ի շենքը Ստրասբուրքում

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճռի, Շվեյցարիայի դպրոցների մահմեդական աշակերտուհիները պարտավոր են լողի դասերին հաճախել տղաների հետ մասին։

ՄԻԵԴ-ի կարծիքով՝ այդ վճիռը նպաստում է, որպեսզի երեխան ավելի հաջող ինտեգրվի հասարակություն։ Ըստ դատարանի, տվյալ դեպքում կրոնի ազատության իրավունքի որևէ խախտում չկա։

2010 թվականին Շվեյցարիայի թուրքական ծագման երկու քաղաքացներ, ովքեր թույլ չէին տալիս իրենց դստրերին մասնակցել լողի պարտադիր դասերին, հայց են ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ սահմանափակվում է կրոնի ազատության իրավունքը։

Դատական գործընթացների արդյունքում, սակայն, հայցվորները տուգանվել են 300 հազար եվրոյի չափով՝ «ծնողական պարտքը չկատարելու» համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG