Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Թրամփի առաջադրած թեկնածուների շուրջ քննարկումները Սենատում


ԱՄՆ Սենատում մեկնարկում են ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած նոր կառավարության անդամների թեկնածուների շուրջ քննարկումները:

Երեքշաբթի օրը Սենատը քննարկելու է արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված Ջեֆ Սեշնսի թեկնածությունը, որը համարվում է նաև ԱՄՆ գլխավոր դատախազը: Սեշնսին, ով հայտնի է իր հակամիգրանտական տրամադրություններով, շատերը մեղադրում են ռասիզմի մեջ:

Չորեքշաբթի օրը քննարկվելու է Ռեքս Թիլլերսոնի թեկնածությունը: Նա գլխավորում էր Exxon Mobile նավթային ընկերությունը: Թրամփը նրան առաջադրել է պետքարտուղարի պաշտոնում: Սպասվում է, որ կբարձրացվի նրա գործարար կապերը Ռուսաստանի հետ և այն, թե ինչպես է նա մտադիր վերացնել ակտիվները, որոնք շահերի բախման վտանգ են պարունակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG