Մատչելիության հղումներ

Քաղաքապետը հանձնարարել է հետևել ուսումնական հաստատություններում համապատասխան ջերմային ռեժիմի պահպանմանը


Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործման նկատմամբ՝ հետևելով, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG