Մատչելիության հղումներ

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը


Ռոման Հերցոգ, արխիվ
Ռոման Հերցոգ, արխիվ

Մահացել է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը։ Նա 82 տարեկան էր։

Ռոման Հերցոգը Գերմանիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-ից 1999 թվականներին: Նրա նախաձեռնությամբ 1996 թվականին Գերմանիայում սահմանվեց Հոլոքոստի զոհերի հիշատակի օր։

Հերցոգի անվան հետ է կապվում նաև նախագահական ավանդույթը՝ քաղաքացիներին ուղղված ամենամյա՝ «բեռլինյան ելույթը»։

Իր առաջին ելույթում նախագահ Հերցոգը գերմանացիներին կոչ էր անում չկառչել անցյալից, այլ ձգտել դեպի ապագան։

Քաղաքականությունից հեռանալուց հետո Ռոման Հերցոգը շարունակել է զբաղվել հասարակական գործունեությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG