Կրեմլը հերքում է Միացյալ Նահանգների պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին»:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, «ԱՄՆ հատուկ ծառայությունների մեղադրանքները, թե Պուտինն անձամբ է պատվիրել հաքերային հարձակումը, «անհիմն է՝ արված սիրողական, էմոցիոնալ մակարդակի վրա»:
«Մենք խստորեն բացառում ենք Մոսկվայի կամ որևէ ռուս պաշտոնյայի միջամտություն»,- ասել է Պեսկովը:
Նա նաև հավելել է, որ Մոսկվան այս պահին ոչ մի կապ չունի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի հետ: