Մատչելիության հղումներ

Ասադ. «Ընդդիմության հետ պատրաստ ենք ցանկացած խնդիր քննարկել»


Սիրիայի նախագահ Բաշար Ասադ, արխիվ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադ, արխիվ

«Սիրիայի իշխանությունները [զինված ընդդիմության հետ] պատրաստ են բանակցել ցանկացած խնդրի շուրջ», ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ասադը նշել է, որ պատրաստ է քննարկել նաև իր նախագահության ճակատագիրը։

«Իմ պաշտոնվարումն ուղղակի առնչություն ունի երկրի Սահմանադրության հետ: Եթե ընդդիմությունը ցանկանում է քննարկել իմ` որպես նախագահի ապագան, ապա նրանք պետք է քննարկում ծավալեն Սահմանադրության շուրջ», - հավելել է Սիրիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG