Մատչելիության հղումներ

Օբաման հայտարարել է, որ թերագնահատել է հաքերային հարձակումների հնարավոր ազդեցությունը


Բարաք Օբամա, արխիվ
Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների պաշտոնից հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թերագնահատում էր հաքերային հարձակումների հնարավոր ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա: Այս մասին Օբաման ասել է կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում` մեկնաբանելով հատուկ ծառայությունների ղեկավարների` անցած շաբաթավերջին ներկայացրած զեկույցը:

Զեկույցում ամերիկյան հետախուզական ծառայությունները պնդում էին, որ Ռուսաստանի իշխանությունները` հաքերային հարձակումների միջոցով փորձել են ազդել Միացյալ Նահանգներում 2016 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG