Կիպրոսի հունական և թուրքական հատվածների առաջնորդներն այսօր կհանդիպեն Ժնևում, ինչը միջնորդները տասնամյակներով մասնատված կղզին միավորելու պատմական հնարավորություն են որակում:
Թուրքական Կիպրոսի առաջնորդ Մուսթաֆա Աքընջին և նրա հույն գործընկերը՝ Նիկոս Անաստասիադեսը շուրջ մեկուկես տարի բանակցել են՝ վճռական այս փուլին հասնելուց առաջ:
«Շատ իրական է հնարավորությունը, որ 2017-ին հենց կիպրոսցիները որոշեն շրջել պատմության այս էջը», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Կիպրոսի հարցով խորհրդական, Նորվեգիայի նախկին արտգործնախարար Էսպեն Բարտ Էիդը տարեմուտի իր ուղերձում:
Մանրամասները տե՛ս այստեղ