ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է կիրակի Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով չորս մարդ է մահացել:
Անվտանգության խորհուրդը իր ցավակցությունն է հայտնել Իսրայելին և ընդգծել, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Հունվարի 8-ին Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ: Ինչի հետևանքով մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչություն է որակել։