Ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն մարդաշատ շուկայում Բաղդադի արևելյան մասում: Առնվազն 7 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: Սա արդեն երկրորդ ահաբեկչական գործողությունն է Բաղդադում այսօրվա ընթացքում:
Պայթյունը տեղի է ունեցել հիմնականում շիաներով բնակեցված Բալադիյաթ թաղամասում:
Այսօր ավելի վաղարևելյան մեկ այլ թաղամասում էր պայթյուն որոտացել: Տարբեր լրատվական գործակալությունների հաղորդմամբ 8-ից 13 մարդ մահացել էր: «Իսլամական պետությունը» ստանձնել էր պայթյունի պատասխանատվությունը: