Խորհրդարանական ընտրություններ և հերթական անգամ իշխող քաղաքական ուժի կողմից սահմանադրական մեծամասնության ձևավորում, Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատման մասին երկար սպասված որոշում և զրոյական առաջընթաց Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ազգային տարադրամի՝ լարիի չդադարող արժեզրկում և Հռոմի Պապի այց: Սրանք էին, թերևս, այն հիմնական իրադարձությունները, որոնցով աչքի ընկավ 2016 թվականը Վրաստանի կյանքում:
Բրյուսելից ու Թբիլիսիից հնչող կարծիքներից դատելով՝ ապրիլին արդեն Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն է տրվելու առանց մուտքի վիզաների մեկնել Եվրամիության երկրներ:
Վրաստանի արտաքին քաղաքականության մյուս առանցքային ուղղությունն անցած տարում իհարկե ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն էին որոնք մի կողմից գնալով սերտանում էին, սակայն ոչ մի կերպ չէին հանգեցնում Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու առարկայական խոսակցությունների:
Ամփոփիչ անդրադարձն ամբողջությամբ ունկնդրելու համար կարող եք սեղմել կցված աուդիո հղումը: