Մատչելիության հղումներ

Դպրոցներում ձմեռային արձակուրդները չեն երկարաձգվի


Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կրթության և գիտության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը:

«Ուսումնական այս կիսամյակում բոլորիդ մաղթելով հաջողություններ՝ ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն: Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա», - գրել է Լուսինե Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG