Մատչելիության հղումներ

Ֆլորիդայում զինյալը կրակ է բացել օդանավակայանում, կա հինգ զոհ


Ուղևորները էվակուացվում են օդանավակայանից
Ուղևորները էվակուացվում են օդանավակայանից

Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի օդանավակայաններից մեկում զինված տղամարդը կրակ է բացել` սպանելով հինգ մարդու, նախքան իշխանություններին հաջողվել է վնասազերծել և ձերբակալել նրան:

Ֆորտ Լոդերդեյլ-Հոլիվուդի միջազգային օդանավակայանի Թվիթերի էջում հրապարակված հաղորդագրության համաձայն, տղամարդը կրակ է բացել ուղեբեռի ստացման բաժանմունքում:

Ֆլորիդան ներկայացնող սենատոր Բիլ Նիլսոնը տեղեկացրել է, որ կրակողի անունը Էստաբան Սանտյագո է: Բրոուարդի տարածաշրջանային վարչախմբի ղեկավար Բարբարա Շարիֆը CNN-ի հետ զրույցում ասել է, որ զինված տղամարդը գործել է միայնակ և «որևէ փաստ չկա, որ նա գործել է որպես կազմակերպված խմբի անդամ»:

«Նա կալանավորված է, մենք քննություն ենք իրականացնում», - հավելել է Շարիֆը:

Միջադեպից հետո օդանավակայանից բոլոր թռիչքները կասեցվել են, ուղևորները էվակուացվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG