Մատչելիության հղումներ

Աստանան վերացնում է վիզային ռեժիմը ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար


Աստանա, արխիվ

Ղազախստանը հայտարարում է, որ վերացնում է անցագրային ռեժիմը Եվրամիության, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրների քաղաքացիների համար:

Ղազախստանի արտգործնախարարը հայտարարել է, թե սկսած 2017 թվականի հունվարի 1-ից, ԵՄ-ի, ՏՀԶԿ-ի անդամ երկրների, ինչպես նաև Մալայզիայի, Մոնակոի ԱՄԷ-ի և Սինգապուրի անդամ երկրների քաղաքացիները կարող են առանց վիզայի 30-օրյա ժամկետով այցելել Ղազախստան:

«Վիզային նոր քաղաքականությունը միտված է Ղազախստանում առավել նպաստավոր ներդրումային միջավայր ստեղծելուն և երկրում զբոսաշրջությունն էլ ավելի խթանելուն»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Փորձագետներն Աստանայի այս քայլը բացատրում են ղազախական տնտեսության վատթարացմամբ՝ պայմանավորված էներգակիրների գների անկմամբ և հարևան Ռուսաստանում մոլեգնող տնտեսական ճգնաժամով:

Նախորդ ամիս 27 երկրների քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ էր սահմանել նաև հարևան Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG