Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն այսօր ստորագրել է «Արդարադատության բարձրագույն խորհրդի մասին» օրենքը, որը խորհրդարանն ընդունել էր անցած դեկտեմբերին:
Այսուհետ այս անկախ մարմինն է որոշելու դատավորների պաշտոնանկության կամ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցերը: Նախկինում այդ լիազորություններով օժտված էր Գերագույն ռադան: