Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփայսերը հայտարարել է՝ ոչ մի ապացույց չկա, որ Ռուսաստանի հաքերային հարձակումները ազդեցություն են ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
Երեկ Fox News-ի հարցազրույցում Սփայսերն ասել է, թե Ռուսաստանի կողմից ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը խաղարկում է մամուլը:
Հունվարի 20-ին, երբ Թրամփը կստանձնի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, Շոն Սփայսերը կդառնա Սպիտակ տան մամուլի խոսնակը: