2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017-ի հունվարի 3-ը Հայաստանի տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ՝ Երևանում, 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ոստիկանությունը՝ վկայակոչելով իր օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերը։