Այսօր առավոտյան Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Տիգրանաշենի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Ստեփանավան-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Շիրակի մարզումտեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։