Մատչելիության հղումներ

Աննախադեպ անկումից հետո իրանական ռիալը փոքր-ինչ արժեվորվել է


Նախագահ Հասան Ռոհանին իրանցիներին հավաստիացրել է, թե իշխանություններն ամեն բան կանեն՝ ազգային արժույթի աննախադեպ անկման պայմաններում պահպանելու երկրի շուկայի կայությունը:

«Ես լավատես եմ երկրի տնտեսական վիճակի կապակցությամբ․․․ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ արտարժույթի գները չեն բարձրանա», - հունվարի 1-ին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռոհանին:

Դեկտեմբերի 26-ին իրանական արժույթը՝ ռիալը, աննախադեպ անկում էր արձանագրել, երբ ամերիկյան մեկ դոլարը պաշտոնապես վաճառվում էր 41 հազար ռիալով:

Իրանում մտավախություն կա, որ հունվարի 20-ին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփը կարող է կոշտացնել երկրի դիրքորոումը Իրանի հետ հարաբերություններում:

Ռիալը փոքր-ինչ արժեվորվել է դեկտեմբերի 31-ին Իրանի կենտրոնական բանկի նախագահ Վալիոլահ Սեիֆի հայտարարությունից հետո, թե մեկ ԱՄՆ դոլարի «իրատեսական» փոխարժեքը 36 հազար ռիալ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG