ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը` չարտաքսել ամերիկացի դիվանագետներին:
«Դա հրաշալի քայլ է: Ես միշտ էլ իմացել եմ, որ նա շատ խելացի է», - Թվիթերում գրել է Թրամփը:
Հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարարությունը նախագահին էր ներկայացրելամերիկացի 35 դիվանագետների երկրից վտարելու առաջարկ՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցների, սակայն Պուտինը հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան մտադիր չէ արտաքսել ամերիկացի դիվանագետներին: