Ամերիկյան Վերմոնտ նահանգում գործող «Բըրլինգթոն Էլեկտրիկ» ընկերությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներքին գործերի նախարարությունից իրենց տեղեկացրել են ընկերության համակարգիչներից մեկում առկա վնասաբեր ծրագրի մասին, որը օգտագործվել է այս տարի ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կոնգրեսի դեմ «Տափաստանային Գրիզլի» նախաձեռնության կողմից իրականացված հաքերային հարձակումների ժամանակ:
Վնասաբեր ծրագիրը տեղադրված է եղել էլեկտրական բաշխիչ ցանցին միացված լապթոփի մեջ: Թեև ծրագիրը չի օգտագործվել բաշխիչ ցանցի աշխատանքը խափանելու համար, ամերիկյան իշխանությունները տեղի ունեցածը չափազանց վտանգավոր են համարում: Պաշտոնյաները չեն բացառել, որ Վերմոտնում հաքերները պարզապես փորձարկել են ամերիկյան էլեկտրամատակարարման համակարգի խոցելիությունը:
Հիշեցնենք` մեկ տարի առաջ Ուկրաինայում էլեկտրամատակարարման համակարգը հաքերային հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով մոտ 250,000 մարդ զրկվել էր էլկտրամատակարարումից: Ուկրաինական իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Ռուսաստանին, սակայն Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները: