Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ պաշտոնական Մոսկվան մտադիր չէ արտաքսել ամերիկացի դիվանագետներին:
Հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարարությունը նախագահին է ներկայացրել ամերիկացի 35 դիվանագետների երկրից վտարելու առաջարկ՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից սահմանված նոր պատժամիջոցների: