Մատչելիության հղումներ

Մոսկվան արդեն պատասխանում է Վաշինգտոնին․ CNN


Ռուսաստան - Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

CNN-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի իշխանությունները հրահանգել են փակել Մոսկվայում գործող անգլո-ամերիկյան դպրոցը, Միացյալ Նահանգների՝ դեկտեմբերի 29-ին սահմանած նոր պատժամիջոցներից հետո։

Մոսկվայում գործող դպրոցը ծառայում էր Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանությունների աշխատակիցների երեխաներին, որոնց բոլորի համար, ըստ CNN-ի, այն այլևս կփակվի։

Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, կփակվի նաև ԱՄՆ դեսպանատան մերձմոսկովյան ամառանոցը։ Այս քայլը ևս հաջորդում է Միացյալ Նահանգների կողմից Մերիլենդում և Նյու Յորքում ռուսաստանցի դիվանագետներին ծառայած երկու համալիրների փակմանը, որոնք, ըստ Սպիտակ տան, ծառայեցվել են լրտեսական աշխատանքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG