Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հույս է հայտնել, որ Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերով կհաջողվի մինչև Ամանոր հրադադար հաստատել ամբողջ Սիրիայի տարածքում: Նա ասել է նաև, որ առայժմ հայտնի չէ` արդյոք Իրանը որպես հովանավոր կմիանա՞ այդ նախաձեռնությանը:
Նախարարը միաժամանակ ընդգծել է, որ Անկարան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ չի բանակցելու:
«Հրադադարի հաստատումը հնարավոր է ամեն վայրկյանի», - ասել է Չավուշօղլուն «Ա Հաբեր» հեռուստակայանին:
Նա անհրաժեշտ է համարել, որ բոլոր օտարերկրացի զինյալները, այդ թվում՝ շիաների «Հըզբոլա» լիբանանյան խմբավորումը, լքեն Սիրիայի տարածքը: