Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը ցանկանում է հանդիպել ԱՄՆ ընտրյալ նախագահին


Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, Նյու Յորք, հոկտեմբեր, 2016թ․
Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, Նյու Յորք, հոկտեմբեր, 2016թ․

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով հունվարի 1-ից է ստանձնելու պաշտոնը, հայտնել է Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին:

ՄԱԿ-ի համակարգում կառուցվածքային խոշոր փոփոխությունների անհրաժեշտությունը պնդող Թրամփը նկատել է տվել, որ Ամերիկան կարող է որպես ճնշում բանեցնելու լծակ կիրառել ֆինանսական աջակցության մեխանիզմը: «ՄԱԿ-ն ունի հսկայական ներուժ, բայց ե՞րբ եք տեսել, որ հարց լուծի՝ այն միայն հարցեր է հարուցում», - հայտարարել է նա:

«Անհրաժեշտ եմ համարում հնարավորինս արագ հանդիպել ընտրյալ նախագահին: Միացյալ Նահանգները ոչ միայն ՄԱԿ-ի հիմնական դոնորն է, այլև ՄԱԿ-ի բոլոր գործողություններում կարևորագույն տարրը: Ես շատ արդյունավետ հանդիպում եմ անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և հուսով եմ, որ այդպիսին կլինի նաև Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը», - ասել է Գուտերեշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG