Մատչելիության հղումներ

Օմանը մտադիր է միանալ Սաուդյան Արաբիայի գլխավորած հակաահաբեկչական դաշինքին


Սաուդյան Արաբիայի փոխարքայազն Մոհամեդ բին Սալման, արխիվ
Սաուդյան Արաբիայի փոխարքայազն Մոհամեդ բին Սալման, արխիվ

Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի դաշնակիցը համարվող Օմանը պատրաստվում է փոխել դիրքորոշումը և միանալ Սաուդյան Արաբիայի առաջնորդած մահմեդական երկրների հակաահաբեկչական դաշինքին:

Սաուդյան Արաբիայի փոխարքայազն Մոհամեդ բին Սալմանն առաջիկա շաբաթներին կայցելի Օման, որտեղ կքննարկի Սալման թագավորի այցը նախապատրաստելու, տնտեսական և ռազմական համագործակցությունը վերականգնելու հարցերը:

Օմանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները վատթարացել էին, երբ Օմանը սերտ կապեր էր հաստատել տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի հիմնական մրցակից Իրանի հետ:

Օմանի սուլթանատը նախկինում փորձել է հանդես գալ որպես միջնորդ Սաուդյան Արաբիայի և Իրանի վեճերում: Սունիների ղեկավարած Սաուդյան Արաբիան և շիաների ղեկավարած Իրանը Մերձավոր Արևելքի հակամարտությունների, այդ թվում՝ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և Եմենի խնդիրների վերաբերյալ որդեգրել են իրարամերժ դիրքորոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG