Մատչելիության հղումներ

ԱԳՆ խոսնակ․ Ձեռնարկվում են իրավիճակին բնորոշ բոլոր անհրաժեշտ քայլերը


Տիգրան Բալայան, արխիվ
Տիգրան Բալայան, արխիվ

Տիգրան Բալայանն արձագանքում է Տավուշի հատվածում ադրբեջանական զինուժի ձեռնարկած դիվերսիոն գործողության վերաբերյալ՝ «Ազատության» հարցերին:

«Ազատություն» - Հայաստանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի: Հայաստանի արտգործնախարարությունմ ինչպե՞ս է գնահատում ստեղծված իրավիճակը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու:

Տիգրան Բալայան - Իրավիճակից ելնելով, մեր կողմից համապատասխան քայլեր են ձեռնարկվում:

«Ազատություն» - Արդյո՞ք Հայաստանի ԱԳ նախարարությունն այս խնդրով դիմելու է միջազգային կառույցերին, մասնավորապես, ՀԱՊԿ-ին, հաշվի առնելով, որ հարձակման է ենթարկվել Հայաստանի տարածքը:

Տիգրան Բալայան - Նորից եմ կրկնում, իրավիճակից ելնելով, մեր կողմից ձեռնարկվում են բոլոր համապատասխան քայլերը, որոնք բնորոշ են նման իրադրությանը:

«Ազատություն» - Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի այս քայլը և ինչո՞վ եք դա պայմանավորում:

Տիգրան Բալայան - Ադրբեջանի քայլերն, ընդհանրապես, թե՛ ներքին դաշտում, թե՛ արտաքին դաշտում, վաղուց որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG