Մատչելիության հղումներ

Մոսկվան «անպատասխան չի թողնի» Վաշինգտոնի նոր պատժամիջոցները


Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ըստ ամերիկյան մամուլի, առաջիկայում պաշտոնական Վաշինգտոնը կհայտարարի նախընտրական շրջանում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կայքէջերը հաքերային գրոհի ենթարկելու համար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանք ենթադրում են տնտեսական միջոցներ, կասկածյալների հանդեպ մեղադրանքի առաջադրում, դիվանագետների տեղաշարժի սահմանափակում, ինչպես նաև ռուսաստանցի պաշտոնյաների վարկին վերաբերող անբարենպաստ փաստերի հրապարակում:

Սահմանվելիք պատժամիջոցների մի մասը կհրապարակվի այսօր: Կենտրոնական հետախուզական վարչության փորձաագետների համոզմամբ, ռուսների կազմակերպած հաքերային հարձակումները հետապնդել են Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու նպատակ:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երեկ ասել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի ամերիկացիների գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG