Առնվազն 32 մարդ է վիրավորվել Ֆիլիպիններում երկու պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել բռնցքամարտի մրցումների ժամանակ: Այդ մասին հաղորդել է ոստիկանությունը՝ հավելելով, որ տուժածների մեջ կան նաև 7-15 տարեկան 10 երեխաներ:
Առայժմ որևէ անձ կամ խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, ոստիկանությունը փորձում է բացահայտել՝ ովքեր էին պայթուցիկ սարքերը գործի դնողները: