Մատչելիության հղումներ

Սիրիայի դեմ պատժամիջոցների բանաձևի նախագիծ՝ ՄԱԿ ԱԽ-ում


ՄԱԿ ԱԽ նիստ, արխիվ
ՄԱԿ ԱԽ նիստ, արխիվ

Ամենայն հավանականությամբ՝ մինչև շաբաթվա վերջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ՄԱԿ ԱԽ) կքննարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Այս մասին ՏԱՍՍ-ին փոխանցել է ՄԱԿ-ի դիվանագետը՝ նշելով, որ խոսքը Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի ներկայացրած բանաձևի նախագծին է վերաբերում, որը, սակայն, դեռևս պատրաստ չէ քվեարկության դնելու համար:

Պատժամիջոցների համար հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի կանխարգելման կազմակերպության զեկույցը, որտեղ նշված է, որ պաշտոնական Դամասկոսը պատասխանատվություն է կրում երեք քիմիական հարձակման համար:

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբակովը Լոնդոնի և Փարիզի պատրաստած բանաձևը «անընդունելի» է համարել՝ պնդելով, որ նպատակը Դամասկոսի վրա քաղաքական ճնշում գործադրելն է: Ռիբակովը եվրոպացի գործընկերներին զգուշացրել է, որ «այս ամենից ոչինչ դուրս չի գա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG