Մատչելիության հղումներ

Հայաստանի մի շարք ճանապարհներ դժվարանցանելի են


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանում տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններին, Աշտարակ-Թալին, Ալագյազ-Արթիկ, Աշտարակ-Ապարան, Արտենի-Թլիկ, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Կապան-Գորիս-Զանգեր, Սարավան-«Զանգեր», Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Կոտայքի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզում և Մալիշկա-Ելփին ավտոճանապարհին առկա է մառախուղ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի ԱԻՆ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG