Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Սիրիայի կառավարությունը բանակցում է ընդդիմության հետ՝ Ղազախստանում կայանալիք հնարավոր հանդիպմանն ընդառաջ:
Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել էր, թե պատարստ է Կրեմլի առաջարկով Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի նախագահների մանսակցությամբ հանդիպում հյուրընկալել: Առայժմ Սիրիայի ընդդիմությունը պաշտոնապես հանդիպմանը մասնակցելու մասին չի հայտարարել: