Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ն անվանել է «ժամանցի ակումբ»


Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ՄԱԿ-ը դարձել է մի ակումբ, որտեղ մարդիկ ընդամենը հավաքվում են խոսելու և լավ ժամանակ անցկացնելու համար: «ՄԱԿ-ն այնքան մեծ ներուժ ունի, որը, սակայն, ցավոք, չի օգտագործվում»,- գրել է Թրամփը «Թվիթեր»-ում:

Ավելի վաղ նա Օբամայի վարչակազմին կոչ էր արել՝ արգելափակել ՄԱԿ-ի այն բանաձևը, որը քննադատում էր իսրայելական բնակավայրերի կառուցումը Հորդանանի արևմտյան ափին: ԱՄՆ-ի ներկայացուցիչները, սակայն, ձեռնպահ էին քվեա8կել, փաստաթուղթն ընդունվել էր՝ հարուցելով Իսրայելի զայրույթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG