Մատչելիության հղումներ

IDeA հիմնադրամի աջակցությամբ մինչ օրս Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ


Սիրիահայ ընտանիքը Հալեպից ժամանում է Երևան, հոկտեմբեր, 2016թ․
Սիրիահայ ընտանիքը Հալեպից ժամանում է Երևան, հոկտեմբեր, 2016թ․

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»՝ IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն՝ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:

Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության և «Repat Armenia» հիմնադրամի միջև հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար՝ աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ), աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia), աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»), աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան»-ը 2017 թվականի հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը:

Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն 784 հազար դրամ, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG