Մատչելիության հղումներ

Քրգործ՝ Նորքի տուն-ինտերնատում չարաշահումների փաստով


Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված կազմակերպության պաշտոնատար անձի (անձանց) կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, այն է՝ հաստիքի համալրման անհրաժեշտության բացակայության պայմաններում հաստիք նախատեսելու և այդ հաստիքում նշանակված անձի կողմից պարտականությունները փաստացի չկատարելու, դրա դիմաց պետական բյուջեից վարձատրություն ստանալու հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին, ասված է դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG