Մատչելիության հղումներ

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, իր հերթին, փոխանցում է, որ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG